Խաչատրյանների Ծաղկաձորի կալվածքը` հատուկ պահպանվող տարածքում (տեսանյութ)
Ծաղկաձոր քաղաքի 12 հա անտառային տարածքի վրա տեղակայված են Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները։ Կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա-ը, Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Տարածքի սեփականատերերն են Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը եւ դուստրը` Անժելա Խաչատրյանը:
Առանձնատունն ու կից շինությունները կառուցված են հատուկ պահպանվող տարածքում: Այն նախատեսված է հանգստի համար: Հողային օրենսգիրքը նմանատիպ տարածքները բնութագրում է որպես հասարակական նշանակություն ունեցող գոտի, այլ ոչ թե մասնավոր անձին սպասարկող տարածք:
Hetq.am -ի նկարահանման պահին այստեղ առանց շինթույլտվության նոր շինություն էր կառուցվում։ Ծաղկաձորի քաղաքապետին ուղղված հարցումից հետո քաղաքապետարանը 200 հազար դրամով տուգանել է Խաչատրյաններին։
Տեսանյութ՝
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում