«Ելք»-ը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ. Լենա Նազարյան
ԱԺ «Ելք» խմբակցության նորանշանակ ղեկավար Լենա Նազարյանը Facebook -ի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահված ձայների համար:
«Շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների պատգամավորներին՝ ինձ «Ելք» խմբակցության ղեկավար ընտրելու համար:
Անկախ բոլոր գաղափարական տարաձայնություններից ու Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հանգամանքից, կարծում եմ, որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցությունը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ՝ այն է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»,- մասնավորապես գրել է Նազարյանը: