Դրսից տղա կանչող կոռուպցիոներնե՛ր, մեր խնդիրներն այլևս մենք ենք լուծում, արդարադատությունից չեք փրկվելու. Պապիկյան
Հայաստանի Հանրապետությունն ուղղում է իր՝ ճկված, կորացած ողնաշարը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հայոց պետականության առողջացման ու ամրացման գործընթացն անկասելի է, իսկ հարուցված խոչընդոտների հակապետական գոյության արմատախիլ լինելը՝ անխուսափելի։
Հ․Գ․ Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, մեր խնդիրներն այլեւս մենք ենք լուծում, ում կուզեք օգնության կանչեք, արդարադատությունից չեք փրկվելու»,-գրել է նա: