Վերջին 10 օրում հաճախացել են գնդակոծությունները Ադրբեջանի կողմից. ԳՇ պետ
Բաղանիս գյուղի ուղղությամբ Ադրբեջանի կողմից եղած կրակոցները կապված չեն «Շանթ» զորավարժության հետ, սակայն դրանք վերջին շրջանում հաճախացել են: Վերջին 10 օրում մի շարք սահմանամերձ գյուղերի ուղղությամբ նման կրակոցներ են եղել: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Այս դեպքում հայկական կողմը պատասխան կրակով լռեցնում է այդ կրակոցները: