Հարցը փակված է. Տոնոյանը՝ Երեւանում բողոքի ցույցերին զինվորների մասնակցության մասին
Այս տարվա գարնանը տեղ գտած իրադարձություններին զինվորների մասնակցության հարցը փակված է։ Հիշեցնենք՝ խոսքը թավշյա հեղափոխության նախօրեին բողոքի ցույցին խաղաղապահների խմբի մասնակցության մասին է։
«Հարցը փակված է»,–այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝ քննությունն ավարտվել է, մի քանի անձանց նկատմամբ որոշակի կարգապահապան որոշումներ են կայացվել։ «Որովհետեւ կարգապահական խախտում է եղել»,–հայտնեց նախարարը։