Եթե այս խոսակցությունը տեղի ունենար Գորիկ Հակոբյանի ու Վահրամ Շահինյանի միջև, պարո՛ն վարչապետ, ի՞նչ կասեիք. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին:
«Ի՞նչ է նշանակում «դատավորին ասեցի` ուզես-չուզես, պիտի կալանք տաս», «ապեր, դե Խաչատուրովին պետք ա փակենք, վարչապետն ասել ա փակեք», «ապեր, ռուսների հետ նոր բարիշել եմ, հլը մի փակեք», «երկու օր կնստի, խելքը գլուխը կգա»:
Էս հարցերի պատասխանն ո՞վ պիտի տա: Վերանանք հարցերից՝ ով է վարչապետ, ԱԺ նախագահ, երկրի նախագահ, ՀՔԾ պետ, ԱԱԾ պետ: Սիրելի՛ պարոն վարչապետ, հարց եմ տալիս Ձեզ, եթե այս խոսակցությունը տեղի ունենար Գորիկ Հակոբյանի և Վահրամ Շահինյանի միջև, Դուք էլ լինեիք ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, ի՞նչ կասեիք»,- ասաց նա: