«Ժողովրդավարական ուղի»-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ.
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը, մտահոգ լինելով վերջին օրերին ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման ու տարածման հանգամանքով ու համարելով դա անթույլատրելի, հայտարարում է իր դիրքորոշումն առ այն, որ նախկին «երկվորյակ» իշխանավորները ոչնչով չեն փոխվել ու իրենց նենգաբարո գործելավոճով ամեն կերպ ցանկանալով սողոսկել արդարադատությունից ու այդ նպատակով դեռեւս պետական կառավարման համակարգում ունենալով մանկլավիկների բանակ՝ դրանց միջոցով իրականացրած դավադրությունների ու շանտաժի կազմակերպմամբ փորձում է խարխրել հեղափոխական հասարակության հիմքերը:
Այս հանգամանքով պայմանավորված «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին և համարում է, որ օր առաջ պետք է պատասխանատվության կանչվեն նախորդ իշխանավորներն ու իշխանիկները»:
Նշենք, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, նրանց քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է: