«Լուսանշան» ՊՈԱԿ-ը պետությանը պատճառել է շուրջ 350 մլն դրամի վնաս. ՊՎԾ
Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ում իրականացված 2014-2018 թթ. աշխատանքների ուսումնասիրության արդյունքները: Տվյալները ներկայացվել են ծառայության Facebook -ի էջում:
«ՊՈԱԿ-ն իր կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով (ճանապարհային գծանշումների իրականացում, ճանապարհային նշանների և լուսացույցերի պատրաստում, տեղադրում և սպասարկում) պետությունից ստացել է տարեկան մոտ 750 մլն դրամ դրամաշնորհ:
• Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աշխատանքների իրականացման մի շարք բացթողումներ, թերացումներ և չարաշահումներ:
• Ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 350 մլն ՀՀ դրամ»,- նշվում է ծառայության հայտարարության մեջ: