ԱԺ-ում ընթանում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության քվեարկությունը
Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում ընթանում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության գաղտնի քվեարկությունը: Այս պաշտոնում առաջադրվել է Արման Դիլանյանի թեկնածությունը:
Իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում թեկնածության քվեարկությունը կանցկացվի նույն օրը ժամը 11:00-ից մինչեւ 11:30, թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը: