Ես օլիգարխ չեմ, թիկնապահ էլ չունեմ. Սամվել Ալեքսանյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ ինքը թիկնազոր չունի, հետևաբար վարչապետի հայտարարությունն իրեն չի վերաբերում։
«Ես թիկնապահ չունեմ, օլիգարխ էլ չեմ, ոչ էլ զենք ունեմ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը։