Նույնիսկ որպես իմ ընկեր ներկայացողները խաղեր են տալիս հակահեղափոխության հետ. Փաշինյան (տեսանյութ)
Բազմաթիվ ուժեր, որոնք ներկայանում են այսօր որպես հեղափոխության դաշնակից և իմ դաշնակից, նույնիսկ իմ ընկեր, նույնիսկ ինձ աջակից, նույնիսկ ինձ, իբր անունը կոալիցիա են դնում, այո, նրանք խաղեր են տվել և խաղեր են տալիս հակահեղափոխության հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայկ Մարությանին ասում էին՝ դե քաղաքական փորձ չունի, բան, տենց նախադասություններ ասելիս երկար-բարակ տասը չի չափում, մեկ կտրում, բայց, փաստորեն, դու մի բան գիտեիր։ Եվ այո՛, Երևանի քաղաքապետի այս ընտրությունները սևի և սպիտակի ընտրություններ են»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են. «Որովհետև Պլատոնն իմ ընկերն է, ասում ա, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։
Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական ուժերի մասին, որոնք, նրա խոսքով, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն փորձում են ՀՀԿ-ի թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը: