Վրաստանի կառավարությունը մտադիր է մարիխուանա արտադրել արտահանման նպատակով
Վրաստանի կառավարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որի համաձայն՝ երկրում կթույլատրվի մարիխուանա արտադրել՝ դեղագործական և կոսմետիկ միջոցների համար արտահանելու նպատակով:
apsny.ge-ի հաղորդմամբ՝ երեկ «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած նիստի ժամանակ ՆԳ նախարարության ներկայացուցիչները ծանոթացրել են պատգամավորներին օրենսդրական նախաձեռնության աշխատանքային տարբերակին, որը և նախատեսում է Վրաստանում մարիխուանա արտադրել արտահանելու նպատակով:
Նախագծի աշխատանքային տարբերակի համաձայն՝ մարիխուանայի արտադրությունն արտոնագրված գործունեություն կհամարվի:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ նիստի ժամանակ թեժ քննարկում է տեղի ունեցել այս հարցի կապակցությամբ: Կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կողմ է այս գաղափարին:
Ենթադրվում է, որ օրենսդրական նախագիծը մոտ ապագայում կքննարկվի կառավարության նիստում: