Մինչև այս պահը նպատակահարմար չի հարմարվել, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվի. ՀՔԾ պետ
Մինչև այս պահը նպատակահարմար չի հարմարվել, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվի: Այս մասին սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Քննիչն է որոշելու երբ հարցաքննել: Հարցաքննելն ինքնանպատակ չէ, կարող ենք բերել հարցաքննել, դա ինչ է տալու, դա պետք է արդյունավետ լինի: Մինչ այս պահը նպատակահարմար չի համարվել, որ հարցաքննվի: Ես ասել եմ՝ կհարցաքննվի, բայց ժամկետներ չեմ նշել: Ըստ իս՝ շատ կարեւոր վկա է, գուցե նաեւ վկա չէ, ես չգիտեմ՝ ինչ դատավարական կարգավիճակով կհարցաքննվի Սերժ Սարգսյանը: Մի ստիպեք ինձ, որ դատավարական գաղտնիք բացեմ»,- ասաց Սասուն Խաչատրյանը: