«Մարտի 1-ի» գործով Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՔԾ կհրավիրվի այն ժամանակ ու այն կարգավիճակով, որը կորոշի քննիչը. Ս. Խաչատրյան
«Մարտի 1-ի» գործով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, ինչպես կորոշի քննիչը։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ կարգավիճակ ունի առաջին նախագահը կամ ունի որևէ դատավարական կարգավիճակ, թե ոչ։
«Ինչպես երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ՀՀ առաջին նախագահը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, երբ կորոշի քննիչը»,-ասաց նա։
Հարցին, թե լինում են դեպքեր, երբ որոշ հարցերի Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանում, թե դրանք նախաքննական գաղտնիքներ են, ինչու է այսօր՝ այս ձայնագրությունից հետո, Սասուն Խաչատրյանը բացահայտումներ անում, Սասուն Խաչատրյանն ասաց, որ այս բացահայտումներով ապացույցներն արդեն անհերքելի են։
«Ես սա ասում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է արվում այս ամենը, և ինչու է նման ձայնագրություն հրապարակվում հիմա, որը մասնավոր զրույց է»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ միևնույն է՝ բացահայտումները շարունակվում են։