Ես շատ եմ ուզում, որ հաշմանդամություն ու դժբախտություն եզրույթները չլինեն հոմանիշ. Արտակ Զեյնալյան
Երևանը կառավարելու ենք խելքով ու սրտով. այս մասին սահմանափակ կարողություններով անձանց հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:
«Տպավորություն է, թե ում ենք մենք ուզում հանձնել մեր ճակատագիրը: Մենք մեր ճակատագիրը ոչ մեկին էլ չենք հանձնել: Երևանում կառավարումը իրականացնելու ենք մենք: Մենք չենք սպասելու որ ինչ-որ մեկը մեր խնդիրները լուծի: Մենք դառնալու ենք էդ խնդիրների լուծողը»,- ասաց Զեյնալյանը:
Ըստ նրա՝ աստիճանաբար արվելու է ամեն ինչ, որովհետև «հավասար ենք, պաշտպանելու ենք մեր իրավունքները, անելու ենք առավելագույնը, ոչ թե նվազագույնը»:
«Կառավարելու ենք խելքով ու սրտով: Ես շատ եմ ուզում, որ հաշմանդամություն ու դժբախտություն եզրույթները չլինեն հոմանիշ: Մարդը պետք է իրեն ազատ զգա, հպարտ, չբարդույթավորվի: Մենք ներգրավվելու ենք մարդկանց ցանկացած խնդիր լուծելու մեջ»,- ասաց Արտակ Զեյնալյանը: