Արփինե Հովհաննիսյանը կարևոր հանդիպում է ունեցել Ֆրանսիայում
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ կարևոր հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ-ում:
«Այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում ունեցա Մայրցամաքային Եվրոպայի տնօրեն Ֆլորենս Մանջինի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը, իրադարձությունների զարգացումները, ինչպես նաև խոսքի ազատության, անհանդուրժողականության, ատելության խոսքի, իրավունքի գերակայության հետ կապված մոտեցումները»,- գրել է նա։