Վճռաբեկ դատարանի և ՍԴ-ի միջև «հակամարտությունը» շարունակվո՞ւմ է. Ռուստամ Մախմուդյանը՝ Երվանդ Խունդկարյանին (տեսանյութ)
Սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նկատեց, որ հասարակության մեջ և մասնավորապես փաստաբանների շրջանում մշտապես խոսվում էր Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի միջև, այսպես ասած, հակամարտության մասին. «Վճռաբեկ դատարանին մեղադրում էին ՍԴ-ի որոշումները «անտեսելու» հարցում: Ինչպիսի՞ն են Վճռաբեկ դատարանի և ՍԴ-ի փոխհարաբերությունները»:
Ի պատասխան՝ թեկնածուն ասաց, որ այդ «հակամարտությունն» այլևս գոյություն չունի
Մանրամասները՝ տեսանյութում: