Բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետևում
«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետևում, և ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։
Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու և իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։ Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, որ ինքն առճակատման գնալու մտադրություն չունի՝ պատրաստ է համագործակցել եւ բոլոր կնճռոտ հարցերում զիջումների գնալ։
Եթե խնդիրը «սորոսյան» եւ առհասարակ ամերիկյան ազդեցության կադրերն են, ապա պատրաստ է փոխել, մանավանդ՝ այնպես չէ, որ սրանք «երկնքից աստղեր են իջեցնում»։ Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Այնպես որ, մինչև հունվար որոշ կադրային փոփոխություններ կարվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: