Սաուդյան Արաբիայի արքայադստերը Փարիզում կողոպտել են 800 հազար եվրոյի չափով
Փարիզում՝ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ջոկատը սկսել է Սաուդյան Արաբիայի արքայադստեր կողոպուտի հետաքննությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Ritz հյուրանոցում։ Ինչպես հաղորդում է France Info ռադիոկայանը՝ նրա մոտից անհետացել են 800 հազար եվրո արժողությամբ թանկարժեք զարդերը։
Կողոպուտը տեղի է ունեցել սեպտեմբերի 7–ին։ Նշվում է, որ թանկարժեք զարդերը սաուդյան արքայադուստրը սեյֆից դուրս է պահել։
Տուժողն արդեն բողոք է ներկայացրել, իսկ միջադեպը հետաքննելու է կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բրիգադը։