Բրազիլիայում ավելի քան 100 կալանավոր փախել է բանտից
Երկուշաբթի առնվազն 105 բանտարկյալ փախուստ է իրականացրել բրազիլական Պարաիբա նահանգի Ժուան Պեսոա քաղաքի բանտից:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ տեղի իշխանությունների տվյալներով՝ փախուստ կազմակերպելու համար զինված մարդկանց խումբը պայթեցրել է բանտի դարպասներն ու կրակ բացել պահակախմբի ուղղությամբ: Պահակներից մեկը վիրավորում է ստացել, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:
Ներկա պահին ոստիկաններին հաջողվել է բռնել փախուստի դիմած 55 բանտարկյալի: Մյուսների որոնումները դեռևս շարունակվում են: Իշխանությունները սկսել են զանգվածային փախուստի հետաքննությունը: