Համացանցում է հայտնվել Aurus-ի նոր ավտոմեքենաների լուսանկարը
Համացանցում հրապարակվել է լյուքսային բրենդի երեք նոր ավտոմեքենաների լուսանկարը: «ВКонтакте» սոցցանցի Aurus Motors էջում հրապարակված լուսանկարում պատկերված է ամենագնաց, սեդան և միկրոավտոբուս:
Լուսանկարից կարելի է ենթադրել, որ ամենագնացի վերջնական դիզայնը կտարբերվի նախատիպերից, որոնք ներկայացվել են ավելի վաղ: Այսպես, օրինակ, ամենագնացի թափքային պանելներն ու կողային հատվածները սեդանի մասեր են հիշեցնում:
Ինչպես նշում է РИА Новости-ն, Aurus-ի նորույթներն ազատ վաճառքում կհայտնվեն հաջորդ տարվա սկզբին: Սպասվում է, որ ավտոմեքենաների գինը կսկսվի 10 մլն ռուբլուց: