Քայլի Ջեները լատեքսից զգեստ է հագել և կրկնել է Քիմ Քարդաշյանի կերպարը
Լատեքսի նորաձևությունը մի քանի տարի առաջ է սկսվել։ Ընդ որում պահանջարկի վրա հատկապես ազդել է «Instagram»-ի աստղ Քիմ Քարդաշյանը։
Նրան հետևելով՝ վերջերս լատեքսային հագուստով է տարվել նաև Քայլի Ջեները՝ նրա կրտսեր քույրը։ Օրերս պապարացիները աստղին նկարել են Հոլիվուդում, The Nice Guy բարի մուտքի մոտ։
Երեկոյան զբոսանքի համար Ջեներն ընտրել էր գրեթե նույն կերպարը, որով նրա քույրը՝ Քիմը, հայտնվել էր հանրության առջև 2016 թվականին։ Քայլին ֆոտոխցիկների առջև ներկայացել է մարմնագույն լատեքսից զգեստով, որն ամեն ինչով հիշեցնում էր իր քրոջ զգեստը։