«Իմ քայլը» դաշինքը վաղը նախընտրական օրը սկսում է Դավթաշեն համայնքում. եզրափակիչ հանրահավաքին կմասնակցի վարչապետը
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելի դավթաշենցիներ, վաղը՝ ամսի 11-ին, առավոտյան ժամը 11:00-ին մեր հերթական նախընտրական օրը սկսում ենք Դավթաշեն վարչական շրջանի Իոսիֆյան և 4-րդ փողոցների խաչմերուկից։
Ամբողջ օրը կշրջենք Դավթաշենի բակերով ու փողոցներով, իսկ 19։00-ին օրը կեզրափակենք Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեում՝ հերթական հանրահավաքով։
Հանրահավաքին, ինչպես այսօր, կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը»։