Ինչո՞ւ է « Իմ քայլը» հանդես գալիս Հայկ Մարության թեկնածուով. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը
Հայկ Մարությանի թեկնածությունը, իմ համոզմամբ, ամենաշատն է համապատասխանում այն գաղափարաբանությանը, գաղափարախոսությանը, որն այսօր դրված է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական, ոչ բռնի, հեղափոխության հաղթարշավի հենքում։ Այս մասին սեպտեմբերի 10-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ բազմիցս ասել է. Հայաստանում այսուհետ պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, որ Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը եւ պետք է ներդրվի նոր հաջողության մոդել։ Նա նաեւ բացատրեց այդ մոդելի իմաստը։