Վրաստանում ավտոտնակի փլատակների տակ երեխաներ են մնացել
Երեք անչափահաս երեխա է տուժել Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում տեղեկայված շենքի փլուզման հետևանքով, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2003, 2004, 2010 թվականներին ծնված երեխաները հայտնվել են հին ավտոտնակի փլատակների տակ: Նրանք 3 ն էլ հոսպիտալացվել են: Նշվում է, որ նրանցից մեկի իրավիճակը ծայրահեղ ծանր է, երեխան միացված է թոքերին արհեստական շնչառություն սնուցող սարքին: Մյուս երկուսի վիճակը գնահատվում է կայուն:
Նախաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անվտանգության նորմերի խախտում շինարարական աշխատանքներն իրականացնելիս: