Վտանգ ես էլ եմ տեսնում. Արամ Սարգսյանը՝ Սիրիայում հումանիտար առաքելության մասին (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության առնչությամբ վտանգներ տեսնում է, սակայն այդ վտանգը մեծ չի համարում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով հարցին, թե կա արդյոք վտանգ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելու, Արամ Սարգսյանն կարծիք հայտնեց, որ դժվար թե պատժամիջոց կիրառվի։
«Վտանգ ես էլ եմ տեսնում այդ առումով, սակայն կարծում եմ՝ այդ վտանգն այդ չափի ռիսկային չի, քանի որ սակրավորի մասնագիտությունը բժշկի մասնագիտությանը հավասարեցված է, այսինքն հումանիզմին ուղղված քայլ է, որ մարդիկ տարածքը ազատում են նախկինում դրված պայթուցիկ նյութերից, ուստի կարծում եմ դրա համար դժվար թե պատժամիջոց կիրառվի»,–նշեց նա։
Տեսանյութ՝