Պարզվել է Մալաթիայի թիվ 121 դպրոցի բակում 3 անձանց դանակահարած անձանց ինքնությունը. եղբայրներից մեկը ձերբակալվել է
Ոստիկանության աշխատակիցները պարզել են սեպտեմբերի 8-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 29-ամյա Գոռ Պ.-ին, 21-ամյա Ժորա Կ.-ին եւ 29-ամյա Մհեր Գ.-ին վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ հասցրած անձանց ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ նշված անձանց հետ վիճաբանել են 21-ամյա Գևորգ Պ.-ն եւ նրա եղբայրը՝ 15-ամյա Հ. Պետրոսյանը։ Ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ երեկոյան եղբայրներն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ Գեւորգ Պ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Գևորգ Պ.-ն ձերբակալվել է, իսկ եղբայրը ստորագրությամբ ազատ է արձակվել։
Պարզվել է նաեւ, որ ոստիկանների ստացված տեղեկությունը, թե վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի թիվ 121 դպրոցի մոտ, համապատասխանում է իրականությանը։