Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայում ՀՀ դեսպանի հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ: Facebook- ի իր էջում նա մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպումից:
«2018թ. սեպտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում ունեցա Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ անվտանգության ոլորտի բարեփոխումների և կառավարման կարիքների գնահատմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելուն ուղղված քայլերը:
Դեսպան Կիրակոսյանի հետ անդրադարձ կատարեցինք նաև Ադրբեջանի կողմից սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի շարունակական խախտումներին»,- գրել է նա: