Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են. ՊԵԿ նախագահ
Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարկերից խուսափելու խնդրին:
«Մենք չենք ձևավորել այն, որ պետությունղից չգողանալը, պետությանը հարկեր վճարելն ազգային անվտանգության տեսանկյունից հայրենասիրության առումով շատ կարևոր եզրույթներ են: Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու մշակույթ է ձևավորվել»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Մասնավորապես, ՊԵԿ նախագահը որպես օրինակ է բերել մշակույթի ոլորտը:
«Մենք ունենք սիրված երգիչ-երգչուհիներ, բոլորս էլ գիտենք, որ սիրված երգիչ-երգչուհիները հայրենասիրական երգեր են գրում կամ կատարում այս կամ այն իրադարձության` մեր տխրության, մեր զարթոնքի օրերին, բայց մեր երգիչ-երգչուհիների առումով ես ուզում եմ մի բան ասել` նրանք տարեկան հայտարարագրեր չեն ներկայացնում»,- նշել է Դավիթ Անանյանը: