Ի՞նչ է նվիրել Փաշինյանը Պուտինին
Հայկական պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպմանը կոնյակ է տարել: Այս մասին պատմել է ռուս լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը:
«Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ և կես րոպեից վերադարձավ` ձեռքերը մեջքի հետևում պահած: Նրա ձեռքում դեղին տուփ էր` բավական ճմրթված: Տուփի վրա ռուսերեն և, ըստ երևույթին, հայերեն գրված էր «Հայկական կոնյակ»: Հաշվի առնելով, որ տուփը չափից դուրս ճմրթված էր, ենթադրելի է, որ կոնյակը հնեցված էր»,- ասել է նա:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Կոլեսնիկովի խոսքով` կողմերը քննարկել են հիմնականում միջպետական հարաբերությունները, իսկ հայկական պատվիրակությունը, ըստ լրագրողի, բավական բազմամարդ է եղել: