Արդյոք Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է. պատգամավորը խուսափեց պատասխանից
ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը այսօր՝ սեպտեմբերի 10–ին, խուսափեց պատասխանել «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հարկերը չվճարելու և կեղծ ձեռնարկատիրություն ծավալելու առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցերին։
Լրագրողի հարցին՝ արդյոք ինքը հարցաքննվել է այդ գործի շրջանակում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Զանգեք «Երևան Սիթի», սաղ հարցերին կպատասխանեն»։