Արկադի Համբարձումյանը պնդում է՝ ՀՀԿ խմբակցությունից դուրս չի գալու
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը վստահեցնում է, որ խմբակցությունից դուրս չի գալու։ Այս մասին նա ասել է այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Հարցին՝ արդյոք իր ընտանիքին պատկանող օբյեկտներում ստուգումներ արվել են, Համբարձումյանը բացասական պատասխան տվեց։