Փաշինյանը ռուս մասնագետներին հասանելիություն է տվել ամերիկյան լաբորատորիաներին
Ռուս մասնագետներին թույլատրվել է մուտք գործել Հայաստանում ԱՄՆ-ի լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոլոգիական նյութերի հետազոտմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։
«10-15 օր առաջ իմ հրահանգով ռուս մասնագետներին թույլատրվել է մուտք գործել այդ լաբորատորիաներ»,-հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանը պարզաբանել է, որ այդ լաբորատորիաները լիովին գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո։
«Մենք պատրաստ ենք համագործակցության, և ռուս մասնագետներն արդեն եղել են այնտեղ ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,-հավելել է վարչապետը։
«Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ, մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ կիրառման հարցը։ Նրանք արդեն այնտեղ եղել են, և երբ կրկին կցանկանան, սահմանափակում չի լինի»,-ասել է Փաշինյանը։