Գերմանիայում ռեստորաններից մեկի տերը արգելել է մինչև 14 տարեկան երեխաների հետ մուտքը
Գերմանական Բինց քաղաքում գտնվող Oma’s Küche («Տատիկի խոհանոց») ռեստորանի սեփականատեր Ռուդոլֆ Մարքլը այնպես է հոգնել չենթարկվող երեխաներից և նրանց հիստերիաներից, որ արգելել է նրանց իր ռեստորան մուտք գործել երեկոյան հինգից հետո։ Իհարկե, նրան անմիջապես սկսել են մեղադրել։
Մարքլի խոսքերով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում նա տառապել է չենթարկվող երեխաների վարքից։ Նրանք սեղանների վրայից քաշել են սփռոցները, կոտրել են բաժակները, թռել են ուտելիք բերող մատուցողների ոտքերին, իսկ նրանց ծնողները միայն ժպտացել կամ կարևորություն չեն տվել այդ ամենին։
«Տատիկի խոհանոցի» սեփականատերը պնդում է, որ սա հարկադրված քայլ է եղել, ընդ որում՝ ոչ թե երեխաներին պատժելու, այլ նրանց ծնողներին դաս տալու համար, որոնք չեն ցանկանում կամ չեն կարողանում վերահսկել իրենց երեխաներին։
Ռուդոլֆի որոշումը տարաձայնություններ է առաջացրել գերմանական ԶԼՄ–ներում։ Ոմանք դա խտրականություն են համարել, սակայն Ռուդոլֆը խոստովանում է, որ իր հյուրերը ըստ արժանվույն են գնահատել իր այդ քայլը։