Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել․ կա 21 զոհ
Հարավային Սուդանի կենտրոնական մասում ուղևորատար ինքնաթիռն ընկել է լիճը։ Հաղորդվում է 21 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ինչպես գործակալությանը հայտնել է քաղաքի տեղեկատվության հարցերով նախարար Յիրոլ Թաբան Աբել Ագեկը, ինքնաթիռը, որը նախատեսված է եղել 19 հոգու համար, թռիչք է կատարել մայրաքաղաք Ջուբայից։ Ողջ է մնացել 3 մարդ՝ 6-ամյա մի տղա և 2 տղամարդ։ Թե որքան մարդ է գտնվել ինքնաթիռում, հայտնի չէ։