Առեղծվածային հետքեր՝ Խաղաղ օվկիանոսի հատակին
Մեքսիկայի և Հավայան կղզիների միջև ընկած խաղաղօվկիանոսյան ջրատարածքում՝ 4 կմ խորության վրա, նկատվել են տարօրինակ հետքեր, որոնք որոշ հետազոտողների ենթադրությամբ՝ ՉԹՕ-ների հետքեր են։ Այս մասին հայտնում է Express.co.uk-ը։
Շուրջ 2․5 մետր երկարությամբ և մոտ 30 սանտիմետր խորությամբ հետքերը հայտնաբերել է բրիտանական խորջրյա ռոբոտը։
Գիտնականները բացառել են, որ դրանք կարող են առաջացած լինել գիտական աշխատանքների արդյունքում։ Գիտնականների խոսքով՝ նման հետքերի հեղինակ չէին կարող լինել նաև կենդանիները։