Երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում․ կան վիրավորներ
Առնվազն 26 մարդ վնասվածքներ է ստացել Չինաստանում տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նշվում է, որ երկրաշարժից տուժել է մոտ 30 հազար մարդ, 5000 բնակիչներ տարհանվել են անվտանգ վայրեր։
Վնասվել են 34 դպրոցներ, մի շարք ճանապարհներ ու կամուրջներ։
Այսօր վաղ առավոտյան ցնցումները խուճապի են մատնել Յունան նահանգի բնակիչներին։ Էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։