Ռուսաստանի մասնակցությամբ իրականացվող ՀԱԷԿ-ի արդիականացման նախագիծը կարող է օպտիմալացվել․ Փաշինյան
Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ՀՀ-ՌԴ նախագիծը կարող է օպտիմալացվել։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ամփոփման եւ ՌԴ-ում գործող հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է TACC-ը։
«Մենք պայմանավորվել ենք, որ կաշխատենք գազի եւ ատոմային էներգետիկայի ոլորտում մեր համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ինչպես գիտեք՝ մենք ունենք համատեղ նախագիծ ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցով։ Ներկայումս այդ նախագիծն իրականացվում է, սակայն կա դրա իրականացումն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն։ Մենք կշարունակենք համագործակցել այդ ոլորտում, որպեսզի ունենանք ատոմակայանի ավելի արդյունավետ մենեջմենթ։ Պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս այդ հարցը կքննարկենք նաեւ այլ ձեւաչափերում»,-նշել է Փաշինյանը։