Աբխազիայի վարչապետի մեքենային բախված մեքենայի վարորդը եղել է թմրանյութերի ազդեցության տակ
Մեքենայի վարորդը, որը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիայի մեքենային, գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Աբխազիայի գլխավոր դատախազի օգնական Դաուր Ամիչբային։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 8-ի գիշերն ավտովթարի հետևանքով զոհվել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան։ Հիվանդանոցի ճանապարհին վարչապետը դեռ ողջ է եղել։ Այլ տուժածներ չկան։