Ես երաշխավորում եմ, որ որևէ մեկին թույլ չեմ տա կոռուպցիա. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիային հակազդելու համար կարող են հայ պաշտոնյաներին պարտադրել «Հիպոկրատի երդման» իրենց տարբերակն արտասանել։ Այս մասին վարչապետն ասել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, հաղորդում է TACC գործակալությունը։ Փաշինյանն այդ կերպ է արձագանքել Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի առաջարկին։
«Ես երաշխավորում եմ, որ որևէ մեկին թույլ չեմ տա կոռուպցիա: Եթե շատ եք ուզում երդում, մենք այն կկազմակերպենք»,-ասել է Փաշինյանը։