ԱՄՆ-ում Ջոն Լենոնի պատկերով նամականիշեր են թողարկել
ԱՄՆ փոստային ծառայությունը մի շարք նամականիշեր է թողարկել՝ բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի պատկերով:
Ինչպես տեղեկացնում է The New York Post-ը, նամականիշերի շնորհանդեսը կայացել է Նյու Յորքի Կենտրոնական այգում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել երաժշտի այրի Յոկո Օնոն և նրա որդին՝ Շոն Լենոնը:
Հանրահայտ The Beatles լիվերպուլյան քառյակի անդամ Ջոն Լենոնին սպանել են 1980 թվականի դեկտեմբերի 8-ին: Դևիդ Չեփմենը 5 կրակոց է արձակել երաժշտի ուղղությամբ, երբ վերջինս կնոջ հետ վերադառնում էր ձայանգրման ստուդիայից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոն Լենոնի մարդասպանին 10-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակել: