ԱՄԷ-ի բնակիչը դատի է տվել իր աշխատողներին՝ ծառայողական սիրավեպ ունենալու համար
Դուբայի բնակիչը դատի է տվել իր ծառաներին այն բանի համար, որ վերջիններս սեռական հարաբերություն են ունեցել միմյանց հետ ոչ պաշտոնական ամուսնության պայմաններում՝ գրում է newsru.co.il-ը:
ԱՄԷ զինված ուժերի 74-ամյա նախկին սպան պարզել է, որ իր տնային աշխատող ֆիլիպինուհին սիրային կապի մեջ է հնդիկ վարորդի հետ: Նրանց սիրավեպի մասին նա տեղեկացել է սոցիալական ցանցերից. կինը հրապարակել է լուսանկարներ, որոնցում նրանք սիրով են զբաղվում գործատուի տանը:
Անվտանգության տեսախցիկներ տեղադրելուց հետո տան սեփականատերը բռնել է սիրահարներին միասին: Կինը չի ժխտել, որ սեռական հարաբերություն է ունեցել վարորդի հետ: Նա նաև խոստովանել է մատանի է գողացել, որը սեփականատերը լուսանկարները նայելիս նկատել է նրա ձեռքին:
ԱՄԷ-ում արտաամուսնական սեռական հարաբերությունները համարվում է հանցագործություն, ուստի սիրահարներին մեղադրանք է առաջադրվել: Վարորդը մեղադրվում է նաև ապօրինի կերպով տուն ներխուժելու մեջ, քանի որ նա ապրում էր առանձին մասնաբաժնում և իրավունք չունի մուտք գործելու տարածք: