Սերիական մարդասպանը 40 տարի անց պատմել է, թե ինչն է իրեն ստիպել խլելու 10 մարդու կյանք
Սերիական մարդասպան Դենիս Ռեյդերը առաջին անգամ խոստովանել է, թե ինչն է իրեն ստիպել կյանքից զրկելու 10 մարդու, որոնց թվում՝ երկու երեխայի: Ձերբակալվելուց 13 տարի անց տղամարդը խոստովանել է, որ իրեն ինչ-որ ձայն է առաջնորդել՝ գրում է Daily Mail-ը:
«Ինչպես կարող էի ես՝ մի մարդ, որ եկեղեցու անդամ էր և ընտանիքի տեր, նման բաներ անեի: Ես ցանկանում էի, որպեսզի ողջ աշխարհի մարդիկ իմանային, որ ես սերիական մարդասպան եմ»,- ասել է Դենիսը:
Մարդասպանը ձերբակալվել է 2005 թվականին և ներկա պահին գտնվում է Կանզասի բանտում: Նրան ցմահ բանտարկություն են տվել: Դենիսը դաժանորեն կյանքից զրկել է իր զոհերին 1974-ից 1991 թթ.: Զուգահեռաբար նա աշխատել է որպես կրոնական գործիչ և կնոջ հետ երկու երեխաների է մեծացրել:
«Ես գիտեմ, որ դա այնքան էլ քրիստոնեաբար չէ, բայց ինձ թվում է, որ ինձ ղեկավարել է դևը, որ գտնվում է իմ մեջ: Նա ինչ-որ պահի բնակություն է հաստատել իմ մեջ, երբ ես երիտասարդ էի, և սկսել է ղեկավարել ինձ»,- ասել է տղամարդը: