Հունաստանը վիզա չի տրամադրել Մոսկվայի պատրիարքարանի գործերի կառավարչին
Մոսկվայի պատրիարքարանի գործերի կառավարչին, Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտին եւ Վարսոնոֆիյ Լադոժսկուն մերժել են հունական վիզա տրամադրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Արդեն երկար տարիներ վեհապետը ուխտագնացություն է կատարում Աֆոն, սակայն այս անգամ չի հաջողվել հունական վիզա ստանալ», - հաղորդել են Պատրիարքարանի գործերի վարչությունում:
Մի քանի օր առաջ Կիրիլ պատրիարքի մամուլի ծառայության նախկին ղեկավար Վլադիմիր Վիգիլյանսկին ֆեյսբուքում հայտնել էր, որ 25 տարվա մեջ առաջին անգամ բախվել է հունական իշխանությունների կողմից՝ Ռուսաստանից հոգեւորականներին երկարաժամկետ վիզա չտրամադրելու փաստի հետ: