Սովոր չենք, որ Հայաստանի ղեկավարը գնա Կրեմլ և նայելով նրա տիրոջ աչքերին՝ խոսի մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտության մասին. Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Իմ կարծիքով, Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը ինքնիշխան պետության առաջնորդի հավասարակշռված խոսք էր և պայմանավորված բացառապես իր պետության շահերով:
Եկեք անկեղծ լինենք: Մենք էլ սովոր չենք, որ Հայաստանի ղեկավարը գնա Կրեմլ և նայելով նրա տիրոջ աչքերին՝ խոսի ինքնիշխանության և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտության մասին:
Սա իսկապես նոր ու արժանապատիվ որակ է մեր պետությունների հարաբերությունների պատմության ողջ ընթացքում, և այսուհետ այս պահվածքը պետք է դրսևորել միշտ՝ բոլոր պետությունների հետ ունեցած հարաբերություններում:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը...»: