Ամեն օրվա հետ Հայաստանում հաստատվում է օրենքի գերակայություն. վարչապետ
ՌԴ-ում հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստան-ՌԴ հարաբերություններին և խոսելով ներդրումների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ միակ երաշխիքը օրենքն է:
«Ես ուզում եմ շատ հստակ ձեզ ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում չունենք ոչ մի պրոբլեմ, զրո է մեր պրոբլեմների քանակը: Եվ մենք ունենք լիակատար ըմբռնում մեր երկրների հարաբերությունների որակի, հետագա զարգացումների իմաստով: Ես ձեզ կոչ եմ անում ուղղակի չհապաղել, չկորցնել այս հնարավորությունը»,-
Եթե մի երկրում օրենքը գործում է, ապա օրենքով են երաշխավորում: Ես կարող եմ ասել, որ, այո՛, այսօր ամեն օրվա հետ Հայաստանում հաստատվում է օրենքի գերակայություն և ես ձեզ կոչ եմ անում աջակցել այդ գործընթացին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և շեշտել, որ այդ գործընթացն իր մեջ չի պարունակում որևէ սպառնալիք հայ-ռուսական հարաբերությունների համար: