Օլիմպիական չեմիպիոնին որակազրկել են անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
Օլիմպիական խաղերին թեքվանոյի երկակի չեմպիոն Սթիվեն լոպեսը ցմահ որակազրկվել է և այլևս չի մասնակցի մրցաշարերին: Այս մասին հայտնում է Houston Chonicle-ը:
U.S. Center for SafeSport գործակալությունը, որը զբաղվում է սպորտի և մարզիկների էթիկայի հարցերով, որակազրկել է Լոպեսին անչափահասի հետ հարաբերություններ ունենալու համար:
Հետաքննության արդյուքում պարզ է դարձել, որ 2000 թվականին ամերիկացին սեռական հարաբերություններ է է ուցնեցել 14-ամյա աղջկա հետ, ով ապրում էր նրա հարևանությամբ: Դրա հետ մեկտեղ Լոպեսը բարեկամական հարաբերություններ է ունեցել աղջկա ընտանիքի հետ:
2000 թվականից մինչև 2016-ը Լոպեսը մասնակցել է 5 Օլիմպիադաներին անընդմեջ: Սպորտսմենը ունի երկու ոսկե մեդալ ( 2000-ին և 2004-ին) և մեկ բրոնզ՝ Պեկինի խաղերին: