Շանթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում վարչապետին` հակառակ կողմի կարծիք լսելու համար
Առաջին հերթին վարչապետին եմ շնորհակալ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար: «Վարդաշեն» ՔԿՀ-ում մամուլի ասուլիս սկսելուց առաջ հայտարարեց Շանթ Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին և ԶԼՄ-ների ղեկավարներին:
Խոսքի սկզբում Շանթ Հարությունյանն ասաց, որ մինչ այժմ ինքը երբևէ լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն չի ունեցել, միշտ մերժվել է:
«Էս երևույթը ցույց է տալիս, որ մենք բոլորս ենք պայքարել և ապացուցում է, որ երկրում պետք է լինի ոչ միայն իշխանություն, այլև ընդդիմություն»,- ասաց Շանթ Հարությունյանը` նշելով, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդդիմության ասածները բանի տեղ չէին դնում, մինչդեռ ներկա վարչապետը լսում է նաև հակառակ կողմի ձայնը: