Ընտրական օրենսգիրքը չի արգելում մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քարոզչություն իրականացնել
Իմ քայլը դաշինքի անդամ, Երևանի ավագանու թեկնածու Վահագ Հովակիմյանը Facebook - ի իր էջում գրել է. Տարիներ շարունակ մոլորությունը կա, թե իբր մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, քարոզչություն չի կարելի: Ցավոք այս մոլորությամբ են առաջնորդվում նաև օրենսդիրի մի շարք անդամներ, մարդիկ ովքեր ժամանակին կողմ են քվեարկել գործող ԸՕ-ին:
Ընտրականն օրենսգիրքը չի արգելում մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քարոզչություն իրականացնել: ԸՕ-ն ընդամենը պահանջում է, որպեսզի քարոզարշավի ընթացքում, օգտագորշված քարոզչանյութերի տպագրությունը և քարոզչական մնացած ծախսերը հիմնադրամով արտացոլված լինեն:
Այսինքն, գրանցվելուց և հիմնադրամ բացելուց հետո, մասնակիցը կարող է պայմանագիր կնքել, նյութերը տպագրել ու սկսել իր քարոզարշավը: Իսկ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո կարող է օգտվել նաև հանրային ռեսուրսներից, հեռուստաեթեր, անվճար դահլիճներ և այսպես շարունակ: ՀՀ ԸՕ հոդված 19 կետ 1 1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
Հատուկ ուշադրություն եմ հրավիրում երկրորդ պարբերության վրա: