Արտակարգ դեպք Տավուշում. Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 8-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի վարչական տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Ավտոբուսը պատկանում է «Գոքոր-Տուր» տուրիստական գործակալությանը: